17 նոյեմբերի 2008 - 14:33 AMT
Յու. Մերզլյակով. Դժվար է ակնկալել, որ Մայնդորֆի հռչակագրի մեկնաբանություններն Երեւանում ու Բաքվում կարող են համընկնել
«Ինձ համար դժվար է մեկնաբանել ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարությունները Մայնդորֆի հռչակագրի վերաբերյալ: Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը պետք է յուրովի մեկնաբանի այս փաստաթուղթը: Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը Ադրբեջանի ներկայացուցիչ Իսմայլովը եւս փորձում էր բացատրել մեզ, թե ինչ է ստորագրել նախագահ Ալիեւը Մոսկվայում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Նրա խոսքերով, Բաքվում նոյեմբերի 13-ին համանախագահների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրական է վերաբերվում հռչակագրին: «Բնականաբար, դժվար է ակնկալել, որ Մայնդորֆի հռչակագրի մեկնաբանություններն Երեւանում ու Բաքվում կհամընկնեն: Սակայն ես կարող եմ ասել, որ այս փաստաթղթում չկա կոնկրետ որոշում: Մեկ բան կարող եմ ասել` այն կազմված է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ հաշվի է առնում Մադրիդյան սկզբունքները»,-ասել է Մերզլյակովը: