10 դեկտեմբերի 2019 - 10:34 AMT
Կոլինան ապշած է ապօրինի հայ երեխայի որդեգման մասին լուրից. Դիմել է պատկան մարմիններ

Հայտնի իտալացի ֆուտբոլային մրցավար Պյեռլուիջի Կոլինան հերքել է հայկական ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, թե նա ապօրինաբար հայ երեխայի է որդեգրել: Նա արդեն դիմել է համապատասխան մարմիններին, հայտնում է իտալական ANSA-ն:

«Ես ապշած էի, երբ կարդացի այդ մասին: Ես շատ հարգում եմ այն մարդկանց, որոնք որոշում են օրինական ճանապարհով երեխա որդեգրել: Բայց ոչ ես, ոչ կինս երբեք այդ մասին չենք մտածել: Դժվար է պատկերացնել, որ իմ անունը կարող էին կապել նման որևէ բանի հետ»,-ասել է իտալացի մրցավարը:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան ՀՀ օրենսդրության խախտմամբ հայ երեխա որդեգրողների թվում է:

Ավելի ուշ Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով որոշ լրատվականներում նախկին հայտնի իտալացի մրցավար Կոլինայի կողմից ՀՀ-ից երեխա որդեգրելու լուրերին, հայտարարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել