10 դեկտեմբերի 2019 - 14:18 AMT
Հանրային վայրերում ծխելն արգելող օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

ՀՀ Ազգային ժողովը հանրային վարյերում ծխելն արգելող օրենքի նախագիծը ընդունել է առաջին ընթերցմամբ։ Օրինագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 15-ը։

Ըստ նախագծի՝ արգելվում է ծխել հանրային վայրերում՝ նպատակ ունենալով ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից։ Նշվում է, որ օրենքի նախագիծը կարևորում է բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:

Կարդացեք նաև. Հակածխախոտային օրինագծի առողջապահական և տնտեսական կողմերը. Ինչ են կարծում ԱԺ-ում