13 դեկտեմբերի 2019 - 17:37 AMT
Գյուղտուրիզմի զարգացման ծրագրով «Արենի տնակ» հյուրատան տարածքն ընդարձակվել է

Վայոց ձորում բնակվող ամուսիններ Արայիկն ու Հասմիկը 3 տարի առաջ հիմնադրել են «Արենի տնակ» հյուրատունը: Դժվարություններ շատ են եղել, սակայն չեն ընկրկել և ամեն ինչ հաղթահարել են միասին: Այսօր էլ հյուրատունը սիրով ու ջերմությամբ ընդունում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող զբոսաշրջիկներին:

Զույգը պատմում է՝ իրենց բիզնեսի կայացմանն օգնել են նաև գործընկերները: ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ ընդարձակել են իրենց հյուրատան տարածքը:

«Ծրագիր գրելուց շատ էինք մտածում՝ ինչից սկսել: 15 օր ծրագրի շուրջ խոսում ու որոշում էինք, որ հարցին ոնց պատասխանենք: Հետո ծրագիրը ներկայացրինք ու հաջողեցինք: Շատ շնորհակալ եմ և՛ ԱԿԲԱ Ֆեդերացիային և՛ NABU-ին այս աջակցության ու օժանդակության համար»,- նշում է Արայիկը: