16 դեկտեմբերի 2019 - 10:20 AMT
ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններում թեկնածու է առաջադրել

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը 2020 թվականի գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, իսկ խորհրդարանական ընտրություններին՝ առանձին ցուցակով։ Այս մասին կուսակցությունը տարածել է հաղորդագրություն:

«Արցախի համապետական ընտրություններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցված թեկնածուով հանդես գալու 3-ամսյա քննարկումներից հետո, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ, որոշեց Արցախի 2020 թ-ի նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կլինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, իսկ խորհրդարանական ընտրություններին ներկայանալ առանձին ցանկով»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։