16 դեկտեմբերի 2019 - 16:25 AMT
Ավստրալացուն 30,000 դրամով «Զվարթնոցից» Ամիրյան փողոց ճանապարհողին գտել են

Ոստիկանները հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում որպես տաքսիների մենեջեր ներկայացած և Ավստրալիայի քաղաքացուն Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար 30,000 դրամ ստացած անձին:

Այս մասին հաղոդրում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված տղամարդը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 29-ամյա բնակիչ է, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 17.55-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավստրալիայի քաղաքացու, որը հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տաքսիների մենեջեր ներկայացած անձը իրեն օդանավակայանից Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար վերցրել է 30.000 դրամ: