16 դեկտեմբերի 2019 - 17:23 AMT
Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը սկսվել է

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, դեկտեմբերի 16-ին սկսել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է դատարանին դռնփակ նիստ անցկացնել՝ դատավոր Լուսինե Աբգարյանի կապերին վերաբերող հարցերը քննարկելու համար։ Դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները չեն առարկել, հայտնում է Shantnews.am-ը:

Սա առաջին նիստն է դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ։ Մինչ այդ գործը քննում էր դատավոր Մխիթար Պապոյանը, ով մեղադրող կողմի միջնորդությամբ ինքնաբացարկ էր հայտնել։