17 դեկտեմբերի 2019 - 15:20 AMT
Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից

Թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը կվերականգնի չվերթները՝ բոլոր ուղղություններով, այդ թվում նաև Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը:

Այս մասին հայտնել են ավիաընկերության պաշտոնական կայքում:

Հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթները, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից:

«Ատլաս Գլոբալը» Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթներ է իրականացնում շաբաթական 4 անգամ։

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով։ Ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթները դադարեցվել էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով, իսկ նրանք, որոնք տոմսեր էին գնել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում փոխհատուցվելու էին: