18 դեկտեմբերի 2019 - 10:18 AMT
ՊՆ խոսնակ. Ադրբեջանը ՀՀ հետ սահմանին կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ

Դեկտեմբերի 17-ին կեսգիշերին մոտ Ադրբեջանի ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի հատվածներում։ Այդ մասին ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։

Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։Կորուստներ չկան»,-ասվում է գրառման մեջ:

Դեկտեմբերի 17-ին 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը»,- գրել էր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան: