18 դեկտեմբերի 2019 - 16:56 AMT
Կոսաչով. ՌԴ-ն ափսոսում է, որ Փաշինյանի հայտարարության համարժեքն ադրբեջանական կողմից դեռ չի հնչել

Ռուսաստանն ափսոսում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԼՂ կարգավորման մասին հայտարարությանը ադրբեջանական կողմից դեռևս նմանաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Այդ մասին ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է ԱԺ-ում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիայն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պիտի հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետաքրքրություններն ու դիրքորոշումները:

Նա հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմից նման բովանդակության հայտարարություններ անպայման կլինեն: «Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից», - ասել է նա:

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, անդրադառնալով հարցին, թե ինչու են Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, հայտարարել է, որ ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի և ՀՀ հետ տարբեր պայմաններով են համագործակցում: