19 դեկտեմբերի 2019 - 10:32 AMT
Երևանում «Բաս Վոյաժի» մի քանի ավտոբուս երթուղի դուրս կգա

«Բաս Վոյաժի» նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը:

Գրառման մեջ ասվում է, որ դրանք շուտով երթուղում կլինեն:

2019-ի հուլիսին հայտարարվել է, որԵրևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Ընթերցեք նաև.Ինչ ավտոբուսներ, գրաֆիկ և տոմսային համակարգ կունենա տրանսպորտային նոր ցանցը