Ռուսաստանի արվեստի և մշակույթի հայազգի գործիչները ևս միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ հայ գործիչների կոչին, նույնաբովանդակ հայտարարություն տարածելով: Նրանք կոչ են անում փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը։
Ռուսաստանցի գործիչների հայտարարությունը ևս հրապարակվել է «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» ֆեյսբուքյան էջում:
Հայտարարությունը ստորագրել են.
Ալեքսանդր Ակոպով, Ռուսաստանի Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների վարչության նախագահ
Ռոման Բաբայան, հեռուստահաղորդավար (ՆՏՎ), Մոսկվայի քաղդումայի պատգամավոր
Թինա Կանդելակի, հեռուստահաղորդավար, «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն
Տիգրան Քյոսայան, կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար
Ստաս Նամին, երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր
Մարգարիտա Սիմոնյան, Russia Today-ի գլխավոր խմբագիր
Սաթի Սպիվակովա, դերասանուհի, հեռուստահաղորդավար, գրող
Դմիտրի Խառատյան, դերսան, ՌԴ ժողովրդական դերասան
Կարեն Շախնազարով, կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկնոցեռնի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ:
ՀՀ և ՌԴ հայազգի մշակույթի գործիչների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք:
Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը:Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,-ասվում է հայտարարության մեջ։