19 նոյեմբերի 2008 - 19:10 AMT
ԼՂՀ ՊՆ. Ոչ մի ինքնաթիռներ, առավել եւս` ադրբեջանական, Ստեփանակերտի վրայով չեն անցել
Ստեփանակերտի գլխավերեւով ոչ մի ռազմական ինքնաթիռներ չեն թռչել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Տեղեկատվության եւ քարոզչության գծով ԼՂՀ Պաշտպանության նախարարության կառավարության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Դա բացահայտ սուտ է եւ ապատեղեկատվություն: Ոչ մի ինքնաթիռներ, առավել եւս` ադրբեջանական, Ստեփանակերտի օդային տարածքով չեն անցել»,- ընդգծել է Հասրաթյանը:

Այդ միջոցին, PanARMENIAN.Net գործակալությանը նոյեմբերի 19-ին ցերեկը Ստեփանակերտից հաղորդեցին, որ քաղաքի վրայով երկու ռազմական ինքնաթիռներ են անցել: «Ժողովուրդը վախեցած է եւ գտնում է, որ դրանք Ադրբեջանի ԱԳՆ ինքնաթիռներն են»,- ասել է աղբյուրը: