21 դեկտեմբերի 2019 - 15:57 AMT
13-ամյա հայ շախմատիստը լավագույն արդյունքն է գրանցել Մ16 պայքարում

13-ամյահայ շախմատիստը լավագույն արդյունքը ցույց տվեց մինչև 16 տարեկանների պայքարում:

Զագրեբում ավարտված միջազգային խոշոր մրցաշարում հաջողության է հասել պատանի 13-ամյա շախմատիստ Էմին Օհանյանը, ով 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, մինչև 16 տարեկանների պայքարում ցույց է տվել լավագույն արդյունքը և արժանացել հատուկ մրցանակի, ասվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքում։

Մրցաշարին մասնակցում էին 18 երկրների 166 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ։

Օհանյանը նաև 86 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Զագրեբի մրցաշարի հաղթող է դարձել բազմափորձ խորվաթ գրոսմայստեր Կոժուլ Զդենկոն: