Անցնող 2019-ը ՀՀ պաշտպանության նախարարության համար հաջողված էր բոլոր առումներով:
Այս մասին տարեվերջյան ամփոփիչ հոլովակում հայտնել է ՀՀ պաշտապնության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով, որ բարելավել է զինծառայողների սննդի որակը և համալրել Զինված ուժերի սպառազինությունը:
Տոնոյանը նշել է, որ անցնող տարին հատկապես նշանավորվել է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. բանակը համալրվել է նորագույն ռազմական տեխնիկայով:
«Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը հակառակորդի համար լինելու է ավելի մահաբեր»,-ասել է պաշտպանության նախարարը:
Անդրադառնալով զինծառայողների սննդի որակի բարելավմանը՝ նախարարը նշել է, որ այժմ զինծառայողներին մատուցվում է բարձրորակ և բազմատեսակ սնունդ:
«Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,- ասում է նախարարը: