23 դեկտեմբերի 2019 - 14:49 AMT
ԱՊՀ երկրները դեմ են սմարթֆոններում ռուսական ծրագրերի նախատեղադրմանը

ԱՊՀ միանգամից մի քանի երկրների, մասնավորապես Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի, ներկայացուցիչները դեմ են արտահայտվել օրենքին, որով նախատեսվում է հեռախոսներում, համակարգիչներում և այլ սարքերում ռուսական ծրագրերի նախնական տեղադրում:

Ըստ այդ երկրների ներկայացուցիչների, օրենքը բոլորովին համաձայնեցված չէ միության մասին պայմանագրի հետ և կարող է մեկուսացնել ռուսական շուկան՝ ԵՏՄ այլ երկրներից տեխնիկապես բարդ ապրանքների շրջանառության առումով, գրում է Ferra.ru-ն:

Բացի այդ, օրենքը կարող է նաև սահմանափակել միության ներքին շուկայի աշխատանքը: Նաև երկրները հայտնել են այդ ծրագրերի համար տեխնիկական պահանջներ մշակելու, ինչպես նաև դրանց ընդհանուր ցանկը կազմելու անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ «Վեդոմոստին» հղում անելով ԵՏՀ մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ հանձնաժողովը վերլուծում է միության մասնակիցներից յուրաքանչյուրի տեսակետը՝ վերջնական որոշում կայացնելու համար: