25 դեկտեմբերի 2019 - 10:42 AMT
ԵԱՏՄ-ն ծխախոտի շուկայում ակցիզային հարկեր կսահմանի 2024-ից

Եվրասիական տնտեսական միության երկրների փոխնախագահները ստորագրել են համաձայնագիր՝ ծխախոտային արտադրանքների հարկային ակցիզային քաղաքականության ոլորտում:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ԵԱՏՄ մամուլի ծառայության վրա հղումով:

Ենթադրվում է, որ 2024-ից ծխախոտի համար ակցիզի ազգային դրույքը հաշվարկելիս ԵԱՏՄ անդամները կհիմնվեն հազար ծխախոտի դիմաց €35 գումարից՝ ոչ ավելի, քան 20% շեղումով:

«Համաձայնագիրը հնարավորություն է տալու համաչափեցնել ծխածոտի ակցիզային հարկերի դրույքաչափը՝ պայմաններ ապահովելով ԵԱՏՄ շուկայի գործունեության համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ծխախոտի ակցիզային դրույքաչափերի աստիճանական և փուլային կարգավորումը կօգնի զսպել ծխախոտի ապօրինի շուկայի զարգացումը:

ԵԱՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը: