30 դեկտեմբերի 2019 - 12:12 AMT
Մեքենային վարորդ կցելու կարգը. Հունվարի 1-ից կտարբերակվեն մեքենայի վարորդն ու շահագործողը

Հունվարի 1-ից ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում միավորներ նվազեցնելիս հնարավոր է տարբերակել՝ խախտում կատարողն ով է՝ մեքենայի շահագործողը, թե սեփականատերը:

Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մուտք գործել ճանապարհային ոստիկանության առցանց հարթակ:

Հարթակում անհրաժեշտ է կցել շահագործող վարորդ՝ սեփականության իրավունքով սեփականատիրոջը պատկանող տրանսպորտային միջոցին:

Կարելի է մուտք գործել որպես ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Հնարավոր է մուտքագրել և՛ շահագործողի, և՛ սեփականատիրոջ տվյալները:

Մեքենային շահագործող վարորդ կցելը նշանակում է, որ այն վարում է ոչ թե սեփականատերը, այլ նա, ում տվյալները կցված են որպես շահագործող: Հնարավոր է նաև հեռացնել շահագործողի տվյալները:

Կարդացեք նաև. Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի