6 հունվարի 2020 - 12:49 AMT
Էրդողանը հայտարարել է Լիբիա զորքեր ուղարկելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Լիբիա զորքեր ուղարկելու մասին։ Թուրք զինվորականները համակարգելու են Լիբիայի կառավարական ուժերի գործողությունները։

Ավելի վաղ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունն օգնոթյուն էր խնդրել Թուրքիայից։ Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ գրոհում է Տրիպոլիի ուղղությամբ, հայտնում է Deutsche Welle-ն։

2011-ին Մուամմար Քադդաֆիի ռեժիմի տապալումից և վերջինիս սպանությունից հետո Լիբիայում պայքար է ընթանում իշխանության համար, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի և փաստացի երկիշխանություն է առաջացրել երկրում։