8 հունվարի 2020 - 11:20 AMT
Իրանում կործանված ուկրաինական բոինգում ՀՀ քաղաքացիների առկայությունը ճշտվում է

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիև թռչով օդանավի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին:

Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737-ի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել:

Ինքնաթիռում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են: Ըստ գործակալության, պատահարի մասին տեղեկությունը հաստատել է օդանավակայանի ղեկավարը: Նա հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո