Սասսեքսի դուքսն ու դքսուհին՝ Բրիտանիայի արքայզն Հարին և նրա կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, հայտարարել են արքայական ընտանիքի «ավագ» անդամների որոշ պարտականություններից հրաժարվելու մասին:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ The Times-ին հղումով՝ նրանք պատրաստվում են ապրել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, աշխատել ու ֆինանսապես անկախ լինել:
Ընդ որում՝ Սասսեքսի դքսուհին հայտնել է, որ իրենք շարունակելու են իրականացնել արքայական ընտանիքի անդամների որոշ պարտականություններ: Ասում է՝ նաև սեփական բարեգործական ընկերությունն են ստեղծելու:
Ըստ աղբյուրի՝ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II հիասթափված է, որ իր թոռն ու նրա կինն իրենց մտադրության մասին նախապես չեն հայտնել Բուքինգեմյան պալատին:
Նշվում է նաև, որ արքայազնի և դքսուհու որոշմանը Բուքինգհեմյան պալատն արձագանքել է բավական կտրուկ:
«Սասսեքսի դքսի և դքսուհու հետ քննարկումը գտնվում է նախնական փուլում: Մենք հասկանում ենք այլ մոտեցում գտնելու նրանց ցանկությունը, սակայն սրանք բարդ հարցեր են, որոնց լուծումը երկար ժամանակ կպահանջի»,- նշել են պալատում:
Ըստ The Times-ի՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում ապրելու որոշումն աննախադեպ է թագավորական ընտանիքի անդամների համար. սովորաբար նրանք հանրության մեջ են հայտնվում պաշտոնական և բարեգործական միջոցառումների ժամանակ: