24 նոյեմբերի 2008 - 16:43 AMT
Անկարան կարող է դեսպան գործուղել Երեւան պատմաբաննեի հանձնաժողով ստեղծելու համաձայնության դիմա՞ց
«Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ալի Բաբաջանի հանդիպմանը Ստամբուլում 5 հարց է քննարկվելու` 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ համատեղ հանձնաժողովի ստեղծումը, Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման ժամկետները, հայ-թուրքական սահմանի բացումը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստումը եւ Սեւ ծովում անվտանգության եւ կայունության պլատֆորմը»,-գրում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը: Ըստ հրատարակության, Ալի Բաբաջանը մասնավոր ճաշ կտա Է.Նալբանդյանի պատվին: Հաղորդվում է նաեւ, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կառաջարկի Հայաստանում Թուրքիայի դեսպան գործուղել Երեւան առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու: Ի պատասխան Հայաստանը պետք է համաձայնվի 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ համատեղ հանձնաժողով ստեղծելուն: Հայոց ցեղասպանության հարցը չի քննարկվի:

Է.Նալբանդյանը գտնվում է Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության քարտուղարության նիստին: Հոկտեմբերի 23-ից Հայաստանը նախագահում է ՍԾՏՀ-ում: