11 հունվարի 2020 - 16:26 AMT
Աբխազիայում նախագահի նոր ընտրություններ կանցկացվեն

Աբխազիայի Գերագույն դատարանը որոշել է հանրապետության ղեկավարի նոր ընտրություններ անցկացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այդպիսով չեղարկվել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որն ավելի վաղ ուժի մեջ էր թողել 2019-ի ամռանը տեղի ունեցած քվեարկության արդյունքները։

Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան բանակցություններ է սկսել ընդդիմության ներկայացուցիչների հետ քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով։

Աբխազիայում բողոքի դուրս եկած ցուցարարները դժգոհ են նրանից, թե ինչպես է դատարանում քննվում ընտրություններում պարտված ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի գործը, 2019-ի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննությունը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական անբավարար վիճակից և կոռուպցիայից։