13 հունվարի 2020 - 17:31 AMT
Ոստիկանությունը միավորել է քրհետախուզության և 6-րդ վարչությունները. Համակարգային փոփոխութուն է

Ոստիկանության քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունների միավորումը կառույցում համակարգային փոփոխության արդյունք է, PanARMENIAN.Net-ին ասաց հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ այս միավորման բերած փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է:

Գաբրիելյանը չնշեց, թե երկու վարչության միավորումից ոստիկանության համակարգում կրճատումներ եղել են, թե՝ ոչ. ասաց միայն, որ փոփոխություններն ընթացքի մեջ են:

«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ համակարգային փոփոխություն է եղել, ձևավորվել է նոր կառույց»,- ասաց Գաբրիելյանը:

Ավելի վաղ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել էին՝ դառնալով կառույցի քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Դրա ղեկավար է նշանակվել գնդապետ Արտակ Կարապետյանը: