22 հունվարի 2020 - 12:39 AMT
Siemens-ը և նախագահական ATOM ծրագիրը կարող են գործակցել

Աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝Siemens-ը և ՀՀ նախագահի նախաձեռնած ATOM ծրագիրը կարող են արդյունավետ գործակցել արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում: Հարցը քննարկվել է Դավոսում նախագահ Արմեն Սարգսյանի և Siemens-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հանդիպմանը։

Զրուցակիցները խոսել են գործակցության, Հայաստանում Siemens-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին:

Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունն ուղղված է ՀՀ-ում արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, և բարձր տեխնոլոգիաների մի շարք այլ ոլորտների զարգացմանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է նաև Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ: