22 հունվարի 2020 - 16:04 AMT
Եկեղեցու բակում «դրիֆտ» անող վարորդներին բերման են ենթարկել

Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում «դրիֆտի» համար վարորդները բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին:

Դեպքը եղել է հունվարի 19-ին՝ կեսգիշերին մոտ: Քաղաքացուց ահազանգ ստանալուց հետո օպերատիվ խումբը պարզել է, որ «Լեքսուս» և «Կրայսլեր» մակնիշի մեքենաների վարորդները եկեղեցու բակում, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և անկանոն երթևեկել:

Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Իրավապահները նյութեր են նախապատրաստում: