Երկրին պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է մոտենում՝ 440-990 մ տրամագծով։ Փետրվարին այն կանցնի Երկիր մոլորակի կողքով, հայտնում է NASA-ն։
Ըստ ամերիկյան տիեզերական գործակալության` 163373 աստերոիդը Երկրից նվազագույն հեռավորության վրա կլինի փետրվարի 15-ին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Այն կմոտենա մոլորոկին մի հեռավորության վրա, որը 15 անգամ ավելի է, քան տարածությունը մինչև Լուսին։
Թիվ 163373 աստերոիդը հայտնաբերվել է 1995-ի հոկտեմբերի 23-ին։ Այն դասվում է «Ապոլլոնների» խմբին՝ այսինքն, այն աստերոիդների, որոնց ուղիները հատում են Երկրի ուղեծիրը, ուստի համարվում են պոտենցիալ վտանգավոր։
Ըստ բաց տվյալների` հաջորդ անգամ Երկրի մոտով աստերոիդ կանցնի 2075-ին։