29 հունվարի 2020 - 10:33 AMT
Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ժնևում ավելի ուշ կայանալու է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Այն կկայանա հունվարի 29-ին կամ 30-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 4-ին։ Նրանք պայմանավորվել էին հանդիպել 2020-ի հունվարին։