29 հունվարի 2020 - 16:06 AMT
Թեհրան-Երևան-Թեհրան ավտոբուսը վթարվել է, վիրավորների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան

Հունվարի 29-ին Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ վթարը գրանցվել է Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Դրա հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:

Նախնական տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել է օտարերկրյա 10 քաղաքացի: