Հունվարի 31-ից փետրվարի 1-ը ևս 2101 մարդ է վարակվել կորոնավիրուսով, փոխանցում է CGTN- հեռուստաալիքը:
Չինաստանում հաստատվել է վարակի 11,821 դեպք, ևս 124-ը գրացվել են այլ երկրներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:
2019-ի դեկտեմբերից նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 259 մարդ, չինական հիվանդանոցներում վարակից բուժվել և դուրս է գրվել 243 մարդ:
Հունվարի 31-ին Ռուսաստանում ևս գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք:
2020-ի հունվարի 31-ին հայտարարվեց՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը, 2020-ի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար ժամանակավորապես կասեցվում է Հայաստանի մուտքի վիզայի ազատ ռեժիմը: