6 փետրվարի 2020 - 20:38 AMT
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Իշխող ուժի նախաձեռնությունը հանրաքվեի դնելու համար նախ պետք է չանցներ ԱԺ-ում։

Քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրել է, որ ըստ Սահմանադրության 2020-րդ հոդվածի` եթե նախագիծը չի ընդունվում ԱԺ-ում, այն կարող է դրվել հանրաքվեի պատգամավորների 1/3-րդի ձայներով։ Դրանից հետո «Իմ քայլը» ձեռնպահ է քվեարկել նախագծին։

Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվերակությունը․ «Իմ քայլի» 88 պատգամավոր կողմ է քվեարկել, «Լուսավոր Հայաստանը» (15 ձայն)՝ դեմ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։

Նախագիծը ենթադրում է ՍԴ նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցում։

Մինչև այդ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել են իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության փոփոխության ու հարակից օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։