8 փետրվարի 2020 - 13:59 AMT
Հայ սակրավորները Սիրիայում 1 տարում 126,000 քմ տարածք են մաքրել

Հայկական հումանիտար խմբի ականազերծողները Սիրիայում 2019-ի փետրվարի 8-ից մինչև 2020-ի փետրվարի 8-ը մաքրել են 126,000 քմ տարածք։

Այդ տարածքից մոտ 91 հազար քմ հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել է Հալեպի նահանգային իշխանություններին:

Հումանիտար խմբի բժիշկները (վիրաբույժներ, էնդոկրինոլոգ, թերապևտ, դիմածնոտային վիրաբույժ, գինեկոլոգներ, մանկաբույժներ, մաշկաբան, ատամնաբույժ, անեսթեզիոլոգ, համաճարակաբան, թունաբան) մեկ տարվա ընթացքում աջակցել են 10,114 հիվանդի, 1354 լաբորատոր հետազոտություն է արվել։

Հայ մասնագետներն ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերել են 1 հակատրանսպորտային ական, 10 ՏՄ-62 հակատանկային ական, 3 ՄՕՆ-50 հակահետևակային ական, 11 ՊՄՆ- 2 հակահետևակային ական, 8 ՕԶՄ-72 հակահետևակային ական, 3 82 մմ ականանետի ական, 2 արկ, 1 արկ ՌՊԳ-1, 1 արկ Դ-30, 2 արկ 100 մմ, 1 կասետային ռումբ, 1 խ կրակած հրթիռի կրիչ, 3 նռնակ Ֆ-1, 1 պայթուցիչ ԱՕ-2,5 ՊՏՄ, 17 Մ-42 ենթազինամթերք, 7 ինքնաշեն պայթուցիկ:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով 2019-ի փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) սկսել է հումանիտար առաքելությունը։

Photo. Reuters