8 փետրվարի 2020 - 14:39 AMT
50,000 դրամ կաշառք վերցրած կապիտանը ձերբակալվել է

50,000 դրամ կաշառք ստանալու համար ոստիկանության կապիտան է ձերբակալվել։

Գյումրու Մարմարաշենի խճուղում ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է, ինչից հետո վարորդի վարորդականն ու մեքենայի տեխանձնագիրը վերադարձնելու համար հետաքննիչներից մեկը, վարորդին տույժերի չենթարկելու սպառնալիքով, պահանջել է 50,000 դրամ կաշառք։

Գումարը ստանալուց անմիջապես հետո հետաքննիչը բռնվել և բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, հայտնաբերվել և առգրավվել է 50,000 դրամը կաշառք, կապիտանը ձերբակալվել է։