10 փետրվարի 2020 - 13:43 AMT
Քաղշին կոմիտեի նախագահ Վերմիշյանը կալանավորվել է

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է կաշառք ստանալու քրգործի շրջանակում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` Ազգային անվտանգության ծառայությանը հղումով:

Որպես կասկածյալ հարցաքննվելից Վերմիշյանը խոստովանել է հանցագործության կատարումը։

Ըստ ԱԱԾ-ի` Վերմիշյանը 1-2.5 մլն դրամի գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց շինաշխատանքներ կատարողների օգտին գործողություններ է արել կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը։ Բացի այդ, նա 2019-ի հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինընկերության սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով $5000 և մոտ 2․3 մլն դրամին համարժեք շինանյութ։

2017-2018թթ Վերմիշյանը Երևանի քաղաքապետի խորհրդականն էր։ 2019-ի մարտի 21-ին նա ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: