Փետրվարի 10-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Բալասանյանի փաստաթղթերը:
Փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ մարտի 31-ին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու թեկնածու:
Ավելի վաղ Արցախի ԿԸՀ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու ներկայացվել էին Ռուսլան Իսրայելյանի գրանցման փաստաթղթերը:
ԱԺ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԿԸՀ-ում դեռ չեն գրանցվել:
Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին:
Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: