11 փետրվարի 2020 - 13:39 AMT
Հանրաքվեի «Այո»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը՝ չպատասխանելով այլ հարցերի, գրում է Panorama.am-ը:

ԿԸՀ-ն արտահերթ նիստում հաստատել է հանրաքվեի ժամանակացույցը, ըստ որի քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ից և կավարտվի ապրիլի 3-ին։

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ ՀՀ նախագահը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել է ապրիլի 5-ին: