11 փետրվարի 2020 - 16:49 AMT
Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փանոսյանը կալանավորվել էր հունվարի 9-ին:

Փաստաբանը դիմել էր Վերաքննիչ՝ Փանոսյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բողոքով։

Նորայր Փանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Հետագայում ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել էր առաջադրված մեղադրանքը, և նա հունվարի 9-ին կալանավորվել էր:

Փանոսյանը 2011-14-ին արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետն էր։