11 փետրվարի 2020 - 17:10 AMT
Մարության. Հուսով ենք՝ աշնանը Երևանում 100 նոր ավտոբուս կլինի

Երևանի քաղաքապետարանն արդեն փետրվարին պատրաստվում է 100 նոր ավտոբուսի մրցույթ հայտարարել, ասել է քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացմանը:

«Հուսով ենք և ամեն ինչ կանենք, որ ավտոբունսերն աշնանը լինեն Երևանում։ Պարզապես անգամ շատ անվանի ընկերություններ դանդաղ են ավտոբուսներ արտադրում», - նրա խոսքերը մեջբերում է Aysor.am-ը:

Մարությանը միաժամանակ դժգոհել է մայրաքաղաքի մայթերը ձյունից չմաքրելուց՝ հավաստիացնելով, որ 2021-ին նման խնդիր չի լինի։ Իր այս դիրքորոշումը նա բացատրել է համապատասխան տեխնիկա գնելու պատրաստակամությամբ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ նոր տրանսպորտային ցանցի համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս: