Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն ասում է՝ Սահմանդրական դատարանում ճգնաժամ չկա:
«Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասել է. «Դուք իրեն էդ հարցով դիմեք»:
Նա նշել է, որ մի քանի անգամ հանդիպել է Գրիգորյանին և որպես ավագ դատավոր խորհուրդներ տվել:
«Երբ եկել եմ ՍԴ, միակն եմ եղել, ով պապի չէր, այսօր միակն եմ դատարանում, ով պապի է: Ավագի իրավունքով իմ հորդորներն ուղղակի ասել եմ», - ասել է Թոխյանը:
Թե ինչ խորհուրդներն է տվել Գրիգորյանին՝ ՍԴ դատավորը չի մանրամասնել:
Փետրվարի 17-ին մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին: Արդեն ձևավորվել են հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչական կողմերը: ԿԸՀ-ն փետրվարի 17-ին հրապարակել է հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը, որտեղ 44 պատգամվոր կա: