21 փետրվարի 2020 - 17:58 AMT
ԻՊ կողմնակից կինը խոստովանել է` մտադիր էր պայթեցնել Լոնդոնի եկեղեցիներից մեկը

Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության կողմնակից կինը, որին ձերբակալել են Լոնդոնում, խոստովանել է, որ ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Լոնդոնի եկեղեցիներից մեկում:

Սաֆիա Ամիրա Շեյխ անունով 36-ամյա կինը գործակցել է ԻՊ ահաբեկիչների հետ: Նրանք մտադիր էին պայթեցնել ոչ միայն Մեծ Բրիտանիայի հայտնի եկեղեցիներից մեկը, այլև նույն թաղամասում գտնվող հյուրանոցը, գրում է Lenta.ru-ն` The Daily Mail-ին հղումով:

Այդ նպատակով կինը շփումներ է հաստատել պայթեցումների տեխնիկների հետ և հետախուզում իրականացրել՝ որոշելու համար, թե որտեղ պետք է տեղադրվեն պայթուցիկ սարքերը: Նա հավատարմության երդում է տվել ԻՊ-ին 2019-ի օգոստոս-հոկտեմբերի միջակայքում:

Հայտնի է նաև, որ նա շփվել է ահաբեկիչների հետ չաթերում՝ Telegram-ի ծածկագրված մեսենջերում: