ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախ այցի շրջանակում փետրվարի 21-ին այցելել է զորամասեր և առանձնազրույցներ ունեցել զինվորների հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Մանրամասն քննարկումներ են եղել զինծառայողների և սպայական կազմերի հետ, բուժծառայությունների ու կարգապահական վարույթների, բարոյահոգեբանական հարցերի ուսումնասիրություններ»,- գրել է նա։
Այցերն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ են։
Թաթոյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր:
2020-ին բանակում տարբեր հանգամանքներում զինծառայողների մահվան 13 դեպք է գրանցվել, այդ թվում՝ ՊԲ շարքերում: ՀՀ նախագահի հրամանագրերով ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ են պաշտոնանկ արվել՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: