24 փետրվարի 2020 - 11:06 AMT
Թուրքիայի և Իրանի սահմանին երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում

Փետրվարի 23-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտու Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին՝ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ:

Փետրվարի 23-ին առավոտյան Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել՝ 5.8 մագնիտուդով: Հաղորդվել է 9 զոհի և մոտ 75 տուժածի մասին: Երկրաշարժը զգացվել էր նաև Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ: