24 փետրվարի 2020 - 13:43 AMT
ԶԼՄ․ Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 50-ի

Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից զոհերի թիվը 50-ի է հասել, հաղորդում է AP-ն` հղում անելով կիսապաշտոնական ILNA գործակալությանը։

Մահվան նոր ցուցանիշների մասին հրապարակված տվյալները զգալիորեն ավելի շատ են, քան վերջին տվյալները, ըստ որոնց, երկրում մահվան 12 դեպք կա, իսկ վարակի՝ 47:

Իրանցի նախկին պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանիի խոսքերով, մահվան 50 դեպքերը գրանցվել են մինչև փետրվարի 13-ը, Իրանը, սակայն, մահվան առաջին դեպքերի մասին հայտնել է փետրվարի 19-ին:

Նշվում է, որ Ղոմում 250 մարդ կարանտինում է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2 շաբաթով կդադարեցնի ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: