Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբում իր ապագայի մասին, հայտնում է Corriere dello Sport-ը:
Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», նա «Ռոմայում» հանդես է գալիս վարձավճարով: Խոսակցություններ կային, որ «Ռոման» ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը, բայց «Արսենալը» մեծ գումար է պահանջել հայ ֆուտբոլիստի համար, ինչին իտալական ակումբը պատրաստ չի եղել:
Մխիթարյանը նշել է, որ այժմ մտածում է առաջիկա երեք ամսվա մասին և իր ապագայից խոսելը դեռ վաղ է:
«Կարող եմ ասել, որ ինձ այստեղ դուր է գալիս ամեն ինչ՝ թիմը, քաղաքը և երկրպագուները»,- ասել է ֆուտբոլիստը:
Փետրվարի 23-ին Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Լեչչեի» դեմ խաղում Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Սա Ա Սերիայում Մխիթարյանի 5-րդ գոլն էր «Ռոմայի» կազմում: