Կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը՝ Ամերիաբանկը հերթական առաջարկն է պատրաստել: Փետրվարի 24-ից հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուի ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն դրամ օնլայն հաստատումով վարկ/ օվերդրաֆտ:
Այն նախատեսված է հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության` վերջին 12 ամսում ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված հարկերի հանրագումարի 20%-ը` առավելագույնը 50 մլն դրամ սահմանափակումով:
Ընկերությունները կարող են օգտվել Ամերիաբանկի օնլայն վարկավորման բոլոր առավելություններից.
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում: