Բուլղարիայի ղեկավարությունը հունգարական Wizz Air ավիաընկերությունն է ընտրել՝ Երևան-Սոֆիա չվերթներ իրականացնելու համար, հայտնում է Econ.bg-ն:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից PanARMENIAN.Net-ին ասացին, որ նման հարցում չեն ստացել, Երևան-Սոֆիա չվերթների մասին տեղեկություն չունեն:
Սկզբնաղբյուրում նշվում է, որ ընտրությունը կատարվել է միջպետական համաձայնագրերի արդյունքում՝ Եվրամիության և Բուլղարիայի ազգային օրենսդրության համաձայն: Ըստ դրանց՝ ավիաընկերությունը պատրաստ է շաբաթական երկու չվերթ իրականացնել` մարտի վերջից սկսած:
ՀՀ-ում Wizz Air և Ryanair բյուջետային ավիաընկերությունները դեռ 2019-ին են հայտարարել նոր ուղղություններ բացելու մասին: Wizz Air-ը հունիսից չվերթներ է սկսում Երևան-Լառնակա (Կիպրոս) ուղղությամբ, ապրիլից՝ Վիեննա և Վիլնյուս: Ryanair-ը հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հռոմից ու Միլանից Երևան, իսկ ամռանից նաև՝ Բեռլինից: Թռիչքներ են իրականացվելու նաև Գյումրիից Մեմինգեն ուղղությամբ: