Իրանում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, հիվանդության հաստատված 388 դեպք է գրանցվել: Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Դեպքերի մեծ մասը գրանցվել է շիաների Ղոմ քաղաքում, տեղեկացնում է Gulfnews-ը:
Ղոմը շիա մահմեդականների ուխտավայր է, այդ քաղաքում է առաջին անգամ գրանցվել վիրուսը:
Փորձագետները մտավախություն ունեն, որ Իրանում նոր վիրուսով վարակման ոչ բոլոր դեպքերն են հաշվառվել, քանի որ վերջին օրերին հիվանդության դեպքեր կան Պարսից ծոցի երկրներում:
Հայաստանը փետրվարի 25-ից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Ըստ որոշման՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու մասամբ սահմանափակվել է Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ։