Լյուքսեմբուրգը դարձել է առաջին երկիրն աշխարհում, որտեղ փետրվարի 29-ից ամբողջ հասարակական տրանսպորտը՝ ավտոբուսները, տրամվայները, գնացքները (բացառությամբ առաջին կարգի գնացքների) դարձել են անվճար։ Ավտոբուսներն անվճար կաշխատեն միայն ցերեկային ժամերին, գիշերային երթուղիները վճարովի կլինեն։
Ինչպես նշել է դքսության կայուն զարգացման նախարարությունը, նման միջոցներ առանձին քաղաքներ կիրառել են, սակայն առաջին անգամ է, որ դա տարածվում է երկրի ամբողջ տարածքի վրա, գրում է Deustche Welle-ն:
Ըստ իշխանությունների` այս քայլը կոչված է բեռնափաթելու ճանապարհները մեքենաներից։ Ամեն օր մոտ 200,000 մարդ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից աշխատանքի է մեկնում Լյուքսեմբուրգ։
Փոփոխությունը, որն իշխանությունները «կարևոր սոցիալական միջոց» են համարում, կանդրադառնա մոտ 40,000 տնային տնտեսությունների վրա։ Անվճար տրանսպորտը տարեկան մոտ 41 մլն եվրո լրացուցիչ ծախս կպահանջի՝ այդ գումարը նախատեսվում է հավաքել հարկերի միջոցով։
Լյուքսեմբուրգի բնակչությունը 607,000 մարդ է։