29 փետրվարի 2020 - 15:56 AMT
Մարտի 1-ից համար 32 միկրոավտոբուսն այլևս չի գործի

Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային համար 32 երթուղու գործունեությունը:

Այն չի գործի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 32 երթուղին սպասարկող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով։

Երթուղին ժամանակավորապես կսպասարկի 20 համարի ավտոբուսը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ. 20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված: