Բանականության այլմոլորակային ձևերի հնարավոր ազդանշանների որոնման SETI հայտնի նախագիծը մարտի 31-ին կդադարեցնի աշխատանքը:
SETI-ն (Search for Extra-Terrestrial Intelligence) մի շարք ծրագրերից էր բաղկացած, որը ենթադրում էր աստղագիտական սարքերի կողմից հավաքագրվող տվյալներից այն ազդանշանների զատումը, որոնք կարող են պոտենցիալ կապ ունենալ այլմոլորակայինների գործունեության հետ: Դրանցից առավել հայտնին SETI@home ծրագիրն է, որի շրջանակում ցանկացողները կարող են սեփական համակարգիչների հաշվարկային հզորությունները տրամադրել ռադիոհեռադիտակներից ստացվող տեղեկատվությունը մշակելուն, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն:
Դա թույլ տվեց ստեղծել մոլորակի մասշտաբի հաշվիչ մեքենա միլիոնավոր անհատական համակարգիչներից: Այդ ռեժիմով նախագիծը գործել է մոտ 20 տարի:
SETI-ի կազմակերպիչները Բերքլիի համալսարանից բացատրել են նախագծի կասեցումը դրա արդյունավետության նվազեցմամբ և ստացված տվյալների լրացուցիչ վերլուծության անհրաժեշտությամբ: